07/02/2011 11:11
ՕԼԼԻ ՌԵՆ – ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎՐԱԳՈՏԻՆ ԿՎԵՐԱԾԻ ԻՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ
Ֆինանսական հարցերով Եվրակոմիսար Օլլի Ռենը կարծիք է հայտնել, որ ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, վերջնականապես, Եվրագոտին կվերածի իրական, այլ ոչ թե ձևական տնտեսական միության: Նրա խոսքերով` Եվրագոտու շրջանակներում կայուն տնտեսական միության ձևավորման գործընթացում կարևոր նշանակություն կարող է ունենալ Բրյուսելում կայանալիք ԵՄ առաջնորդների համաժողովը:
Օլլօ Ռենի գնահատմամբ, 2011 թվականը կարող է շրջադարձային տարի լինել եվրոյի համար: Նա կոչ է արել Եվրագոտու անդամ երկրներին գիտակցել միասնական քայլերով առաջ գնալու անհրաժետությունը և ցուցաբերել առավել մեծ պատրաստակամություն` մեկ միասնական արժույթի տարածքում միասնական գործողություններ իրականացնելու հարցում:
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
Արծաթ
663.46
-6.37
10:50 22/10/26
10:30 22/10/26
