OPEC-Ը ՉԻ ՓՈՓՈԽԻ ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆԵՐԸ
Նավթ արտահանող երկրների Opec կազմակերպությունը հայտարարել է, որ նավթի արդյունահանման սահմանային քվոտաները չեն փոփոխվի և կպահպանվել նույն մակարդակում: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ համաշխարհային շուկայում արդեն գրանցվել են դրական տեղաշարժեր, ինչը մոտ ապագայում կարող է հանգեցնել նաև նավթի գների կայունացմանը:
Նշենք, որ 2008 թվականի օգոստոսին ընդունված որոշման համաձայն Opec-ի անդամ 11 երկրներ, որոնք ընդգրակված են քվոտային համակարգում, համաշխարհային շուկա օրական մատակարարում են միջինը 26.055 մլն բարել նավթ, որը 1.21 մլն բարելով գերազանցում են թույլատրելի սահմանային քվոտան: