OPEC-Ի ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՔՎՈՏԱՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԱՐՑԸ
Նավթ արտահանող երկրների Opec կազմակերպության անդամ 12 երկրների էներգետիկայի և նավթի նախարարները վաղը Վիեննայում կայանալիք հանդիպման շրջանակներում կքննարկեն համաշխարհային շուկայում գրանցված հիմնական միտումները և նավթի արդյունահանման քվոտաների փոփոխման անհրաժեշտության հարցը:
Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն նավթային ոլորտում առաջատար երկրների նախարարները որոշում կընդունեն չփոփոխել նավթի արդյունահանման սահմանային քվոտաները: Վերլուծաբանների կարծիքով ներկայումս համաշխարհային շուկայում նկատվում են դրական որոշակի տեղաշարժեր և նավթի գների կայունացում, իսկ այդ պայմաններում նավթի արդյունահանման քվոտաների կրճատումը կարող է ունենալ բացասական հետևանքներ: