OPEC-Ը ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՔՎՈՏԱՆԵՐԸ ԿՊԱՀՊԱՆԻ ՆՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ
Նավթ արտահանող երկրների OPEC կազմակերպության անդամ երկրները մտադիր են հաջորդ տարվա համար նավթի արդյունահանման սահմանաչափերը պահպանել նույն մակարդակի վրա: Այս մասին նշել է OPEC կազմակերպության գործադիր տնօրեն Աբդալլա Սալեմ էլ-Բադրին (Abdalla Salem el-Badri): Նա նշել է, որ OPEC-ի անդամ 12 երկրները ձեռք են բերել նավթի արդյունահանման ծավալների վերաբերյալ նախնական պայմանավորվածություն, ըստ որի 2010 թվականին նավթի արդյունահանման քվոտաների մեծացում չի նախատեսվում:
Նշենք, որ վաղը` դեկտեմբերի 22-ին, Անգոլայում տեղի կունենա OPEC-ի անդամ երկրների արտահերթ հանդիպում, որի շրջանակներում կքննարկվի նավթի արդյունահանման քվոտաների փոփոխման հարցը: