OPEC-Ը ՉԻ ՄԵԾԱՑՆԻ ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՔՎՈՏԱՆԵՐԸ
Վենեսուելայի նավթային արդյունաբերության նախարարության հրապարակած տվյալների համաձայն նավթ արտահանող երկրների OPEC կազմակերպությունը ամենայն հավանականությամբ սեպտեմբերին կայանալիք իր նիստի ժամանակ որոշում կընդունի չմեծացնել նավթի արդյունահանման քվոտաները: Նախարարության հայտարարության համաձայն այսպիսի որոշման ընդունումը կանխատեսելի է, քանի որ ներկա դրությամբ, չնայած նավթի գների աճին, արձանագրվել է նավթի բավականին մեծ համաշխարհային պաշարներ: Այս կանխատեսումների համաձայն ընթացիկ տարում նավթի միջին գինը կկազմի մեկ բարելի դիմաց 70 դոլար: