OPEC-Ի ԳՆԱՀԱՏՄԱՄԲ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՑԱԾՐ ԵՆ
Ինչպես նշել է Organization of Petroleum Exporting Countries (OPEC)-ի քարտուղար Աբդալա Սալեմ ալ-Բադրին (Abdalla Salem al-Badri) նավթի մեկ բարելի դիմաց սահմանված 50 դոլարը բավականին ցածր է: Նա նշել է, որ համաշխարհային շուկայում դեռևս կա 722,000 բարել նավթի ավելցուկ, և գների հետագա անկումը կանխելու նպատակով անհրաժեշտ է միջազգային մասշտաբով կրճատել նավթի արտադրությունը: Նա կարևորել է OPEC-ի անդամ և ոչ անդամ երկրների համագործակցությունը և նշել, որ համաշխարհային շուկայում նավթի գների կայունության ապահովման գործում կարևորվում է OPEC-ի ոչ անդամ երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում, նավթի արտահանման ծավալների կրճատումը: