ԽՆԱՅԲԱՆԿԸ (СБЕРБАНК) ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ OPEL ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ 35%-Ի ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ
Magna Int. ընկերության գործադիր տնօրեն Զիգֆրեդ Վուլֆի (Zigfred Volf) հայտարարության հանմաձայն ռուսական Խնայբանկը (Сбербанк) կարող է դառնալ գերմանական ավտոարտադրող Opel ընկերության բաժնետոմսերի 35%-ի սեփականատեր: Հիշեցնենք, որ Խնայբանկը, ГАЗ խումբը և Magna Int. ընկերությունը Opel ընկերության բաժնետոմսերի ձեռք բերման նապատակով ստեղծել էին համատեղ կոնսորցիում: Opel ընկերության բաժնետոմսերի ձեռք բերման գործարքի վերջնական կնքման արդյունքում Magna ընկերությունը կստանան Opel-ի բաժնետոմսերի 20%-ը, GM և Խնայբանկ ընկերություններից յուրաքանչյուրը կդառնան 35% բաժնետոմսերի սեփականատեր, իսկ մնացյալ 10%-ը կմնա Opel ընկերությանը: