ԽՆԱՅԲԱՆԿԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ OPEL ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՉԿՆՔՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսական Խնայբանկի (Сбербанк) վարչության նախագահի տեղական Դենիս Բուգրովը չի բացառում գերմանական ավտոարտադրող Opel ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի գնման գործարքի չկայանալու հնարավորությունը: Նա նշել է, որ GM ընկերությունը մտադիր է վերանայել գործարքի պայմանները, և քանի որ դեռևս իրավաբանական որևէ փաստաթուղթ ստորագրված չէ, ապա հնարավոր է, որ բանկը Opel ընկերության բաժնետոմսերի գնման գործարք չկնքի: Հիշեցնենք, որ Խնայբանկը և կանադական Magna Int. ընկերությունը Opel ընկերության բաժնետոմսերի ձեռք բերման նապատակով ստեղծել էին համատեղ կոնսորցիում: