ORACLE-Ը ԿԱՐՈՂ Է ԿՐՃԱՏԵԼ SUN ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 10 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
Sanford C. Bernstein & Co. ընկերության վերլուծաբանների կանխատեսմամբ Oracle-ը ստիպված է լինելու կրճատել Sun Microsystems ընկերության 10 հազար աշխատակիցների: Նրանց կարծիքով միայն այդ դեպքում ընկերությունը կկարողանա 2010թ.ապահովել շահույթ:
Հիշեցնենք, որ բիզնեսի կառավարման ծրագրային ապահովման ոլորտում առաջատար Oracle ընկերությունը հայտարարել էր Sun Microsystems ընկերությունը 7,4 մլրդ դոլարով գնելու իր մտադրություն մասին: