
PANASONIC-Ը 4,4 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ ԿԳՆԻ SANYO-Ն
Ճապոնական Panasonic Corp ընկերությունը մտադիր է գնել ճապոնական մեկ այլ խոշոր Sanyo Electric Co ընկերության բաժնետոմսերը: Վերլուծաբանների գնահատմամբ` այս գործարքի ընդհանուր արժեքը կարող է կազմել շուրջ 4,4 մլրդ դոլար:
Նշենք, որ տարբեր երկրների, այդ թվում նաև Չինաստանի և ԱՄՆ-ի հակամենաշնորհային հանձնաժողովներն արդեն թույլատրել են գործարքի կնքումը:
Panasonic-ը նախատեսում է մինչև տարեվերջ Sanyo-ն վերակազմավորել որպես իր դուստր ընկերություն, ինչի արդյունքում ընկերությունը համաշխարհային շուկայում զգալիորեն կբարելավի իր դիրքերը: