PANASONIC-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹ
Ճապոնական Panasonic Corp ընկերությունը վերջին երեք եռամյակների ընթացքում առաջին անգամ այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ապահովել է շահույթ, որը պայմանավորված է համաշխարհային շուկայում ընկերության արտադրած կենցաղային տեխնիկայի նկատմամբ նկատվող պահանջարկի աճով:
Ընկերության հրապարակած ֆինանսական տվյալների համաձայն 2009 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում ընկերության գործառնական շահույթը կազմել է 49.1 մլրդ յեն (539 մլն դոլար):
Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն ընթացիկ ֆինանսական տարվա վերջում Panasonic ընկերությունը կապահովի շուրջ 112 մլրդ յեն շահույթ: