PEPSICO ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 9%-ՈՎ
Ամերիկյան PepsiCo ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռմասյակի իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ եկամուտներն աճել են և կազմել 1.72 մլրդ դոլար: Նշենք, որ 2008 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ եկամուտները կազմել էին 1.58 մլրդ դոլար:
Հրապարակած ֆինանսական տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության հասույթը կրճատվել է 1.5%-ով և կազմել 11.08 մլրդ դոլար:
Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու եռամսյակի համար կանխատեսել էին ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշների առավել բարձր մակարդակ: