
PERNOD RICARD-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 6,3%-ՈՎ
Ոգելից խմիչքներ արտադրող ֆրանսիական հայտնի Pernod Ricard ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության վաճառքի ծավալները, ներկայիս ճգնաժամի պայմաններում, կրճատվել են 6,3%-ով և կազմել 1,646 մլրդ եվրո (2,47 մլրդ դոլար), ընդ որում ընկերությունը գրանցել է վաճառքի ծավալների անկում բոլոր արտադրատեսակների գծով:
Նշենք, որ Pernod Ricard ընկերությունն իր գործունեությունն է ծավալում աշխարհի շուրջ 70 երկրներում, այդ թվում և Հայաստանաում: Ֆրանսիական ընկերությունը հանդիսանում է Երևանի «Արարատ» կոնյակի գործարանի սեփականատեր: