PEUGEOT CITROEN ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ ՄՈՏ 25%-ՈՎ
Եվրոպայի խոշոր ավտոարտադրող PSA Peugeot Citroen ընկերության վաճառքի ծավալները 2009թ. առաջին քառորդում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել են 24.9%-ով և կազմել 10.97 մլրդ եվրո: Վաճառքի ծավալների կրճատումն ամբողջ աշխարհում պայմանավորված է ֆինանսական ճգնաժամի պայմաններում պահանջարկի կրճատմամբ: Նշենք նաև, որ ընթացիկ տարում ընկերությունը կանխատեսում է վաճառքի ծավալների կրճատում ևս 20%-ով: