PHILIP MORRIS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ALTRIA GROUP INC-Ի ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 4,3 ԱՆԳԱՄ
Ամերիկյան խոշորագույն Altria Group Inc ընկերությունը, որ հանդիսանում է Philip Morris ընկերության սեփականատերը, հրապարակել է 2009թ. առաջին քառորդում ընկերության գործունեության հաշվետվությունը, որի համաձայն ընկերության զուտ շահույթը հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել 4,3 անգամ և կազմել 589 մլն դոլար, կապիտալահատույցը աճել է 2,6%-ով և կազմել 4,52 մլրդ դոլար, իսկ գործառնական եկամուտն աճել է 13,9%-ով և կազմել 1,3 մլրդ դոլար: