PHILIPS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 94%-ՈՎ
Էլեկտրոնիկա և կենցաղային տեխնիկա արտադրող խոշորագույն նիդերլանդական Royal Philips Electronics NV ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընկերության կրած վնասն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 12 մլն եվրո, մինչդեռ ընկերության շահույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմել էր 1.03 մլրդ եվրո: Հաշվետու ժամանակահատվածում ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 17%-ով և կազմել 10.31 մլրդ եվրո: Նշենք նաև, որ 2009թ. երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ Philips ընկերության զուտ շահույթը կրճատվել է 94%-ով և կազմել 45 մլն եվրո, իսկ ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 19%-ով և կազմել 5.23 մլրդ եվրո: