
PHILIPS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է 200 ՄԼՆ ԵՎՐՈ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹ
Կենցաղային տեխնիկայի արտադրությամբ Եվրոպայի խոշորագույն ընկերությունը` նիդերլանդական Royal Philips Electronics-ը, հրապարակել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու երեք ամիսների արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել է 200 մլն եվրո, այն դեպքում, երբ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը կրել էր 59 մլն եվրոյի զուտ վնաս: