
PHILIP MORRIS ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Philip Morris International Inc. ծխախոտային ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն հաշվետու եռամսյակում ընկերությունը գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները և ապահովել շահույթի մակարդակի առավել մեծ անկում:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության շահույթը կրճատվել է 14%-ով և կազմել 1,8 մլրդ դոլար, իսկ հասույթը կրճատվել է 4,6%-ով և կազմել 16,6 մլրդ դոլար:
Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու եռամսյակի համար կանխատեսել էին շահույթի անկում միջինը 13%-ով: