PHILIPS-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃ
Հոլանդական Philips Electronics ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ ընկերության շահույթն անսպասելիորեն աճել է շուրջ 3 անգամ և կազմել 174 մլն եվրո, մինչդեռ վաճառքի ծավալները կրճատվել են 11%-ով և կազմել 5.62 մլրդ եվրո:
Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ հիմնական ֆինանսական ցուցանիշների գրանցած աճը պայմանավորված է ընկերության կողմից իրականացված կառուցվածքային բարեփոխումներով: