ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 9,4%-ՈՎ
Բրիտանական Gartner ընկերության հետազոտության համաձայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բջջային հեռախոսների վաճառքի ծավալներն ամբողջ աշխարհում կրճատվել են 9,4%-ով: Հրապարակած տվյալների համաձայն Nokia ընկերության մասնաբաժինը շուկայում կրճատվել է և կազմել 36,2%, Samsung ընկերության մասնաբաժին աճել է և կազմել 19,1%, LG ընկերության մասնաբաժինը կազմել է 9,9%, Motorola ընկերության մասնաբաժինը` 6,2%, իսկ Sony Ericsson ընկերության մասնաբաժինը կազմել է 5,2%: