ԿԴԱՌՆԱ ԱՐԴՅՈՔ PIERRE CARDIN-Ը ՉԻՆԱԿԱՆ
Հայտնի նորաձևության տան ղեկավար Պիեր Կարդենը (Pierre Cardin) որոշ արտադրական լիցենզիաների փոխանցման վերաբերյալ բանակցություններ է վարում Չինաստանի հետ: Ինչպես նշել է Պիեր Կարդենի պաշտոնական ներկայացուցիչը` Չինաստանի հետ նախատեսվում է 200 մլն եվրո ընդհանուր արժողության գործարքի կնքում, որը հնարավորություն կտա չինական կողմին ձեռք բերել արտադրական որոշ լիցենզիաներ, բայց ոչ Pierre Cardin ապրանքանիշը: Նշենք, որ Պիեր Կարդենն իր կարիերան սկսել է Քրիստիան Դիորի մոտ, իսկ արդեն 1950թ. հիմնել է իր սեփական նորաձևության տունը: Ֆրանսիական Pierre Cardin ապրանքանիշն այժմ կիրառվում է ավելի քան 140 երկրներում, իսկ տրամադրված լիցենզիաների թիվը կազմում է 800: