ԻՏԱԼԱԿԱՆ PIRELLI ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Անվադողեր արտադրող իտալական Pirelli&C SpA ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական արդյունքները, որոնք զգալիորեն գերազանցել են վերլուծաբանների կանխատեսումները:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 11,9 մլն եվրո, մինչդեռ վերլուծաբանները կանխատեսել էին զուտ շահույթի ստացում միջինը 6 մլն եվրո մակարդակում:
Pirelli ընկերությունը հրապարակել է նաև կանխատեսումային տվյալներ, որոնց համաձայն ընկերությունը մինչև տարեվերջ կանխատեսում է վաճառքի ծավալների աճ: