ՔԱԹԱՐԻ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ PORSCHE-ԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ 7 ՄԼՐԴ ԵՎՐՈ
Քաթարի պետական ներդրումային Qatar Investment Authority ընկերությունը Porsche ընկերության բաժնետոմսերի դիմաց առաջարկում է 7 մլրդ եվրո, որը հնարավորություն կտա սպորտային մեքենաներ արտադրող գերմանական ընկերությանը մարել իր պարտքերի մեծ մասը: Քաթարի ներդրումային ընկերությունն այս գումարով մտադիր է ձեռք բերել Porsche ընկերության բաժնետոմսների 25%-ը, ինչպես նաև Volkswagen ընկերության օպցիոններ, որոնք պատկանում են Porsche-ին: Գերմանական Financial Times Deutschland (FTD) պարբերականի հրապարակած տվյալների համաձայն Porsche ընկերության դիտորդների խորհրդի ղեկավար Վոլֆգանգ Պորշեն հուլիսի 23-ին նշանակել է արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի Քաթարի պետական ներդրումային ընկերության առաջարկությունը: