PORSCHE ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 15%-ՈՎ
Ավտոարտադրող գերմանական Porsche AG ընկերության հրապարակած տվյալների համաձայն 2008-2009 ֆինանսական տարվա ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 15%-ով և կազմել 4.64 մլրդ եվրո: Հաշվետու ժամանակահատվածում նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալը ԱՄՆ-ում և Կանադայում կրճատվել է մոտ 30%-ով, իսկ Գերմանիայում` 18.7%-ով: Ընկերության հրապարակած տվյալներում նշվում է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում վաճառքի ծավալների անկմամբ պայմանավորած ընկերությունը 2008-2009 ֆինանսական տարվա ընթացքում կրճատել է արտադրության ծավալն ավելի քան 25.5%-ով: Հիշեցնենք, որ Porsche ընկերությունն այժմ հանդիսանում է Volkswagen ընկերության բաժնետոմսերի 50.76%-ի սեփականատեր և նախատեսում է իր գործունեության ընդլայնման նպատակով Հնդկաստանում հիմնել գործարան: