
PORSCHE-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼ ՎՆԱՍՈՎ
Սպորտային ավտոմեքենաների արտադրությամբ առաջատար գերմանական Porsche ընկերությունը շարունակում է աշխատել վնասով: 2009-2010 ֆինանսական տարվա առաջին կիսամյակում, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում իրացման ծավալների զգալի անկմամբ պայմանավորված, ընկերության շրջանառության ընդհանուր ծավալը կրճատվել է 30%-ով և կազմել 1,1 մլրդ եվրո:
Նշենք, որ 2008-2009 ֆինանսական տարվա արդյունքներով Porsche ընկերության շրջանառության ընդհանուր ծավալը կրճատվել է 12%-ով և կազմել 6,6 մլրդ եվրո: