
PORSCHE ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԿՈՐՑՆԵԼ 24 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Sanford C. Bernstein & Co. և FAIResearch GmbH & Co. գործակալությունների համատեղ հետազոտության արդյունքների համաձայն գերմանական ավտոարտադրող Porsche ընկերությունը այժմ ֆինանսական խնդիրներ ունի և հնարավոր է, որ ընկերությունը չկարողանա ապահովել Volkswagen ընկերության հետ կնքված օպցիոն պայմանագրերի իրականացումը: Հիշեցնենք, որ Porsche ընկերությունը այժմ հանդիսանում է Volkswagen ընկերության բաժնետոմսերի 70%-ի սեփականատեր: Porsche-ն երեք տարիների ընթացքում գնել է VW ընկերության օպցիոններ և արժեթղթեր, և այժմ չի կարողանում ներգրավել անհրաժեշտ միջոցներ օպցիոն պայմանագրերի իրականացման համար: Վերլուծաբանները նշում են նաև, որ Porsche ընկերությունը խնդիրներ ունի VW ընկերության արժեթղթերի գների կարգավորման հարցում, և մոտ ապագայում կանխատեսվում է արժեթղթերի գների անկում: Նշենք, որ Porsche ընկերության պարտավորությունների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 9 մլրդ եվրո: ընկերությունը կարող է կորցնել 24 մլրդ դոլար: