PROCTER&GAMBLE-Ը ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Սպառողական ապրանքների արտադրությամբ համաշխարհային առաջատար Procter&Gamble Co ընկերությունն իր եռամսյակային ֆինանսական արդյունքներով գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները:
Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ընկերությունն ապահովել է 3.31 մլրդ դոլար շահույթ` 2008 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված 3.35 մլրդ դոլարի դիմաց; Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու ամիսների համար կանխատեսել էին շահույթի ստացում առավել ցածր մակարդակում:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համեմատությամբ ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 6%-ով և կազմել 19.8 մլրդ դոլար: