QUELLE-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻՐ ՍՆՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Quelle փոստային առևտրի գերմանական ընկերությունը հայտարարել է իր սննկացման մասին: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նման քայլը բացատրվում է այն հանգամանքով, որ բոլոր այն ներդրողները, ովքեր հետաքրքրված էին ընկերության ակտիվներ ձեռքբերմամբ, վերջին պահին մտափոխվել են, և այս ուղղությամբ տարվող բոլոր բանակցություններն ավարտվել են անհաջողությամբ:
Arcandor ընկերությունը, որին և պատկանում է Quelle-ն, չի բացառում, որ սննկացման արդյունքում իրենց աշխատանքը կկորցնեն ավելի քան 15 հազար աշխատակիցներ: Նշենք, որ մինչ այս Quelle ընկերության վերակազմավորման ծրագրի շրջանակներում կրճատվել էր 2,5 հազար աշխատատեղ, և ևս 600 աշխատակիցներ ինքնակամ լքել էին ընկերությունը: