Ռ. ՌԱՄԻՐԵՍ – OPEC-Ը ՄՏԱԴԻՐ ՉԷ ՄԵԾԱՑՆԵԼ ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՔՎՈՏԱՆԵՐԸ
Վենեսուելայի Էներգետիկայի և նավթի նախարար Ռաֆայել Ռամիրեսը հայտարարել է, որ նավթ արտահանող երկրների OPEC կազմակերպությունը մտադիր չէ մեծացնել նավթի արդյունահանման քվոտաները անգամ այն դեպքում, երբ նավթի գները համաշխարհային շուկայում շարունակեն դրսևորել աճման միտում: Նա նաև նշել է, որ նավթի արդյունահանման ծավալների մեծացման անհրաժեշտություն կառաջանա այն դեպքում, երբ նավթի համաշխարհային պաշարները զգալիորեն կրճատվեն: Նշենք նաև, որ Վենեսուելայի նավթի նախարարը կանխատեսել է այս տարվա ընթացքում նավթի գների աճ մինչև 75 դոլար մեկ բարելի դիմաց: