ԲՐԻՏԱՆԱԿԱՆ RBS ԲԱՆԿԸ ԿԿՐՃԱՏԻ 3.7 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Բրիտանական Royal Bank of Scotland բանկն առաջիկա երկու տարիների ընթացքում կկրճատի շուրջ 3 հազար 7 հարյուր աշխատատեղ: Այս մասին հայտարարել են բանկի ներկայացուցիչները, և նշել, որ կրճատումներ նախատեսվում են միայն բանկի բրիտանական մասնաճյուղերում: Հայտարարության համաձայն` աշխատատեղերի կրճատման որոշումը կանդրադառնա առավելապես ֆիզիկական անձանց սպասարկում ապահովող ստորաբաժանումների աշխատակիցներին:
RBS բանկը, որի կապիտալում պետական մասնակցության մասնաբաժինը հասնում է 70%-ի, մտադիր է նաև բանկի գործունեության վերակազմավորման ծրագրի շրջանակներում վաճառել իր ակտիվների մի մասը: