REMY COINTREAU ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 13%-ՈՎ
Հանրահայտ լիկյորներ արտադրող ֆրանսիական խոշորագույն Remy Cointreau SA ընկերության հրապարակած ֆինանսական տվյալների համաձայն ընկերության տարեկան զուտ շահույթը, շուկայում սպառողական պահանջարկի անկմամբ պայմանավորված, կրճատվել է 13%-ով և կազմել 86.1 մլն եվրո, մինչդեռ նախորդ տարվա ֆինանսական տվյալների համաձայն ընկերությունն ապահովել էր 98.4 մլն եվրո զուտ շահույթ: Հաշվետու ժամանակահատվածում ընկերության գործառնական շահույթը կազմել է 137 մլն եվրո: Նշենք, որ հաշվետու տարվա ընթացքում ընկերության գործունեության հիմնական ֆինանսկան ցուցանիշները գերազանցել են Bloomberg գործակալության հարցումներին մասնակցած վերլուծաբանների կանխատեսւմները: