GM ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՍՏԱՆԱ 8.6 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԹՈՇԱԿ
Ավտոարտադրող ամերիկյան General Motors ընկերության նախկին ղեկավար և վարչության խորհրդի նախագահ Ռիկ Վագոները կանցնի թոշակի և կլքի իր պաշտոնը` ֆինանսապես ապահովված: Ընկերության նախկին ղեկավարի թոշակը կկազմի 8.6 մլն դոլար: Նշենք, որ Վագոները պաշտոնապես աշխատանքից կազատվի հաջորդ ամսվա սկզբին:
Reuters գործակալության հրապարակած տվյալների համաձայն General Motors ընկերության նախկին ղեկավարը կարող էր ստանալ ավելի շատ, եթե թոշակի անցներ նախորդ տարի: Այս դեպքում նրա թոշակը կկազմեր ավելի քան 23 մլն դոլար: