ՇՎԵԴԱԿԱՆ ԽՈՇՈՐ ԲԱՆԿԵՐԻ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱՐՈՂ Է ԿԱԶՄԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 22.8 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Շվեդական Riksbank բանկը հրապարակել է ֆինանսական կայունության հաշվետվությունը, որի համաձայն 2009-2010 ֆինանսական տարվա ընթացքում շվեդական խոշոր բանկերը վարկային գործառնությունների արդյունքում կարող են կրել ավելի քան 170 մլրդ ցվեդական կրոն (22.8 մլրդ դոլար) ընդհանուր արժողությամբ վնասներ: Կանխատեսվում է, որ վնասների մոտ 40%-ը պայմանավորված կլինի Բալկանյան երկրներում իրականցվող բանկային գործառնությունների արդյունավետության անկմամբ: Շվեդիայի Կենտրոնական Բանկից նշել են, որ շվեդական բանկերն ունեն բավարար կապիտալ վնասների այդպիսի աճին դիմակայելու համար: