ROYAL DUTCH SHELL ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 62%-ՈՎ
Եվրոպական նավթային Royal Dutch Shell Plc ընկերությունն ամփոփել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության հաշվետվությունը: Ընկերության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 62%-ով և կազմել 3.25 մլրդ դոլար` գերազանցելով վերլուծաբանների կանխատեսումները: Ընկերության տարածած հողորդագրության համաձայն հաշվետու եռամսյակում հիմնական ֆինանսական ցուցանիշների անկումը պայմանավորված է համաշխարհային շուկայում նավթի գների անկմամբ:
Նշենք, որ ծախսերի կրճատման քաղաքականության շրջանակներում այս տարվա ընթացքում ընկերությունն արդեն կրճատվել է շուրջ 5 հազար աշխատատեղ: