
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ, ԻՏԱԼԻԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՔՔՆԱՐԿԵՆ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔ» ԳԱԶԱՄՈՒՂԻ ԿԱՌՈՒՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Սանկտ-Պետերբուրգում կայանալիք հանդիպման շրջանակներում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կքննարկի «Հարավային հոսք» գազամուղի կառուցմանն առնչվող հարցեր Թուրքիայի և Իտալիայի կառավարությունների ղեկավարների հետ:
Հիշեցնենք, որ «Հարավային հոսք» գազամուղի կառուցմամբ նախատեսվում է կրճատել Եվրոպա ռուսական գազի մատակարարման կախվածությունը տարանցիկ երկրներից, մասնավորապես Ուկրաինայից: Նախատեսվում է գազամուղի կառուցման նախագծի իրականացման նպատակով տրամադրել շուրջ 25 մլրդ եվրո:
Նախնական հաշվարկների համաձայն գազամուղի շինարարության աշխատանքները կավարտվեն 2015 թվականին: «Հարավային հոսք» նախագծին անդամակցում են նաև Բուլղարիան, Սերբիան, Բելգիան, Հունաստանը, Սլովենիան և Ավստրան: