SAAB ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ՄԻԱՎՈՐՎԵԼ FIAT-Ի ՀԵՏ
Շվեդական ավտոարտադրող Saab ընկերությունը, որ հանդիսանում է General Motors ընկերության եվրոպական ներկայացուցչություն, հայտնել է իտալական Fiat ընկերության հետ միավորվելու իր պատրաստակամության մասին: Սննկացած Saab ընկերությունը վաճառքի է հանվել, իսկ ընկերության սեփականատեր GM-ը պատրաստ է համագործակցել ընկերության նոր բաժնետերերի հետ:
Հիշեցնենք, որ Fiat Group Automobiles ընկերության գործադիր տնօրեն Սերջիո Մարկիոնին (Sergio Marchionne) հայտնել էր, որ հնարավոր է նոր ավտոարտադրող հոլդինգի ստեղծում Fiat Group Automobiles ընկերության բազայի հիման վրա, որն իր մեջ կներառի նաև GM-ի եվրոպական մասնաճյուղերը և սննկացած Chrysler ընկերության ակտիվները: