
SAAB-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 13%-ՈՎ
Շվեդական Saab AB ավտոարտադրող կոնցեռնը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 111 մլն շվեդական կրոն (10.78 մլն եվրո), իսկ այդ նույն եռամսյակում նախորդ տարվա համեմատությամբ ընկերության վաճառքի ծավալներն աճել են 13%-ով և կազմել 5.18 մլրդ շվեդական կրոն (503 մլն եվրո):
Նշենք, որ Saab ընկերության արտադրության ավտոմեքենաներ վաճառվում են ավելի քան 50 երկրներում: