
«ՎԻՄՊԵԼԿՈՄ»-Ի ՀԻՄՆԱԴԻՐԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ SAAB ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ
Բջջային կապի ռուսական առաջատար «Վիմպելկոմ» ընկերության հիմնադիր Դմիտրի Զիմինը կարող է դառնալ շվեդական սպորտային ավտոմեքենաներ արտադրող Saab ընկերության համասեփականատեր: Այս մասին նշում է շվեդական Dagens Industri գործարար պարբերականը: Հրապարակած տվյալների համաձայն Դմիտրի Զիմինը նախատեսում է ձեռք բերել Saab ընկերության հիմնական բաժնետեր հանդիսացող Koenigsegg ընկերության բաժնետոմսեր: Դեռևս չի պարզաբանվում, թե պորտֆելային ներդրումների ինչ ծավալի մասին է խոսքը գնում:
Նշենք, որ Saab AB ավտոարտադրող կոնցեռնը հրապարակած ֆինանսական արդյունքների համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 111 մլն շվեդական կրոն (10.78 մլն եվրո), իսկ այդ նույն եռամսյակում նախորդ տարվա համեմատությամբ ընկերության վաճառքի ծավալներն աճել են 13%-ով և կազմել 5.18 մլրդ շվեդական կրոն (503 մլն եվրո):