08/04/2011 11:00
SAMSUNG-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 34% ԱՆԿՈՒՄ
Կենցաղային տեխնիկայի արտադրությամբ համաշխարհային առաջատար հարավկորեական Samsung Electronics Co. ընկերությունն ամփոփել է 2011 թվականի առաջին երեք ամիսների իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Samsung-ի զուտ շահույթը կրճատվել է 34%-ով: Ինչպես նշվում է ընկերության տարածած հայտարարության մեջ` հաշվետու այս երեք ամիսների ընթացքում ընկերության ֆինանսական ցուցանիշների անկումն առավելապես պայմանավորված է եղել համաշխարհային շուկայում հեռուստացույցների վաճառքի ծավալների կրճատմամբ: Հունվար-մարտ ամիսների արդյունքներով Samsung-ի եռամսյակային գործառնական շահույթը կազմել է 2.7 մլրդ դոլար: Հատկանշական է, որ Samsung-ն առաջին ընկերությունն է, որը «համարձակություն» գտավ ներկայացնել իր ֆինանսական արդյունքները` Ճապոնիայում տեղի ուեցած աղետներից հետո: Նշենք, որ «ճապոնական» աղետների «կործանիչ» ազդեցությունը զգալի է եղել կենցաղային տեխնիկայի արտադրությամբ առաջատար գրեթե բոլոր ընկերությունների գործունեության վրա:
Ինչ վերաբերում է Samsung ընկերության ապագա պլաններին, ապա նշենք, որ ընկերությունը նախատեսում է մեկնարկել ինտերնետի հետ «համակցված» 3D հեռուստացույցների մասսայական արտադրությունը:
25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
Արծաթ
743.09
-18.46
10:53 26/09/26
10:33 26/09/26
17:46 25/09/26
