SAMSUNG-Ի ՏԱՐԵԿԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 75%-ՈՎ
Կենցաղային տեխնիկա և էլեկտրոնիկա արտադրող հարավկորեական Samsung Electronics Co. ընկերությունն ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009 թվականի ընթացքում ընկերության զուտ շահույթն աճել է 75%-ով և կազմել 8,33 մլրդ դոլար: Հաշվետու ժամանակահատվածում Samsung-ի վաճառքի ծավալներն աճել են 23%-ով և կազմել 77,11 մլրդ դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն միայն չորրորդ եռամսյակի արդյունքներով Samsung-ի զուտ շահույթը կազմել է 2,56 մլրդ դոլար, այն դեպքում, երբ 2008 թվականի նույն եռամսյակում ընկերությունը կրել էր 19,06 մլն դոլարի վնաս: Նշենք նաև, որ հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համեմատությամբ ընկերության վաճառքի ծավալներն աճել են 19%-ով և կազմել 33,79 մլրդ դոլար: