22/04/2011 15:22
SAMSUNG ԵՎ APPLE ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԴԱՏԱԿԱՆ» ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Samsung և Apple ընկերությունների պայքարը շարունակվում է: Այս անգամ էլ արդեն Samsung-ն է հակադարձ հայց ներկայացրել Apple-ի դեմ: Հարավկորեական ընկերությունն իր ամերիկյան մրցակցին մեղադրում է iPad պլանշետ-համակարգիչների և iPhone սմարթֆոնների «ստեղծման» գործընթացքում Samsung ընկերությանը պատկանող 10 պատենտների օգտագործման մեջ: Samsung-ը Apple-ից պահանջում է դադարեցնել իր տեխնոլոգիական լուծումների օգտագործումը, ինչպես նաև վճարել դրամական փոխատուցում:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ, ապրիլի 15-ին, Apple ընկերությունը ԱՄՆ-ում դատի էր տվել հարավկորեական Samsung Electronics ընկերությանը` մեղադրելով վերջինիս iPhone-ը և iPad-ը կրկնօրինակելու և Samsung ընկերության արտադրության բջջային հեռախոսների արտաքին դիզայնը և ինտերֆեյսը Apple-ի արտադրանքներին «նմանեցնելու» մեջ:
Հատկանշական է, որ Apple-ի այս քայլը Samsung-ի կողմից ընկալվում է որպես «անսովոր սուր հարձակում»:
Հայտնի է, որ Apple և Samsung ըկերություններն արդեն մի քանի տարիների ընթացքում հանդիսանում են ոչ միայն մրցակիցներ և լուրջ հակառակորդներ, այլև գործընկերներ: Հարավկորեական ընկերությունն ամերիկյան իր մրացակից-գործընկերոջը մատակարարում է սարքավորումներ:
28/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.54
-0.18
Եվրո (EUR)
416.39
-1.52
Ռուբլի (RUR)
4.661
-0.0442
Լարի (GEL)
139.6
+0.02
Արծաթ
695.7
+8.03
17:56 28/07/26
17:25 28/07/26
