
SANTANDER ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ
Իսպանական Banco Santander SA ֆինանսական ընկերության բրազիլական մասնաճյուղը հայտարարել է ԱՄՆ-ում և Բրազիլիայում արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO) իրականացնելու իր մտադրության մասին: Արժեթղթերի այս տեղաբաշխումն իր ծավալով կարող է դառնալ այս տարվա ընթացքում իրականացված IPO-ների շարքում ամենամեծը:
Santander ընկերությունը նախատեսում է արժեթղթերի թողարկմամբ վաճառել իր բրազիլական մասնաճյուղի 15%-ը և այդ կերպ ներգրավել շուրջ 5,69 մլրդ դոլար: Նշենք, որ նման մեծ ծավալի արժեթղթերի տեղաբաշխում իրականացվել էր 2008 թվականին վարկային քարտերի օպերատոր Visa Inc ընկերության կողմից: