ՍԵՎԵՐՍՏԱԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ 2 ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Սեվերստալ (Северсталь) ընկերությունը հայտարարել է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամով պայմանավորված կրճատվել է ընկերության վաճառքի ծավալները և ընկերությունը նախատեսում է կանգնեցնել արտադրական գործընթացը ԱՄՆ-ում գործող Severstal Warren և Severstal Wheeling գործարաններում: Արտադրական գործընթացի դադարեցմամբ պայմանավորված ավելի քան 3 հազար մարդ կազատվի աշխատանքից: Նշենք, որ Սեվերստալ ընկերությունը ակտիվներ ունի աշխարհի մի շարք երկրներում, մասնավորապես Ռուսաստանում, Ուկրաինայում և Եվրոպական մի շարք երկրներում: