SIEMENS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԻՆՆ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 57%-ՈՎ
Գերմանական Siemens AG ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2008-2009 ֆինանսական տարվա ինն ամիսների արդյունքներով, որն ավարտվել է այս տարվա հունիսի 30-ին, ընկերության զուտ շահույթը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 57%-ով և կազմել 3.56 մլրդ եվրո: Հաշվետու ամիսների ընթացքում ընկերության հասույթն աճել է 2%-ով և կազմել 56.94 մլրդ եվրո:
Հրապարակած տվյալների համաձայն 2008-2009 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կրճատվել է 7%-ով և կազմել 1.32 մլրդ եվրո, իսկ հասույթն այդ նույն եռամսյակում կրճատվել է 4%-ով և կազմել 18.35 մլրդ եվրո:
Նշենք, որ Siemens AG ընկերությունն իր գործունեությունն է ծավալում աշխարհի 190 երկրներում, իսկ ընկերության աշխատակիցների թիվը կազմում է շուրջ 475 հազար: