ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎԻՏԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՐ ՆԱԽԿԻՆ ԿՅԱՆՔԻՆ
Սիլիկոնային հովիտը հիվանդագին տնտեսական անկումից հետո վերադառնում է իր նախկին կյանքին: Այս մասին BBC News-ին տված իր հարցազրույցում նշել է Redpoint Ventures ընկերության ներկայացուցիչը: Նրա խոսքերով Սիլիկոնային Հովտում դրական տեղաշարժերն արդեն նկատելի են, քանի որ խոշոր ընկերություննները և տաղանդավոր շատ մարդիկ առաջարկում են նոր մոտեցումներ և գաղափարներ, ինչն, իր հերթին, հանդիսանում է տնտեսության շարժիչ ուժը:
Բաձր տեխնոլոգիաների ոլորտում վերջին ժամանակներում գրանցված առավել կարևոր իրադարձությունները, մասնավորապես Intuit ընկերության կողմից 170 մլն դոլարով Mint.com-ի ձեռքբերումը, 1,8 մլրդ դոլարով Adobe-ի վաճառքը Omniture ընկերությանը, ինչպես նաև 2 մլրդ դոլարով Skype-ի վաճառքը ներդրումային սիդիկատին, վերլուծաբանները գնահատում են որպես խթանիչ ազդակներ հետագա աշխուժացման համար:
Նշենք, որ Սիլիկոնային Հովտում դեռևս զգալի են ճգնաժամի հետևանքները, մասնավորապես գործազրկության մակարդակն այստեղ հասել է ռեկորդային 11,9%-ի, սակայն, այնուամենայնիվ, լավատեսական են վերլուծաբանների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում զբաղված ընկերությունների բոլոր սպասումները, որոնք ճգնաժամը որակում են որպես նոր հնարավորությունների սկիզբ: