ՄԱՅԻՍ ԱՄՍՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 22 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐԾԱԹԻ ԳՆԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՃԻ ՏԵՄՊԸ
Ընթացիկ տարվա մայիս ամսում գրանցվել է 22 տարվա ընթացքում արծաթի գնի ամենաբարձր աճի տեմպը, ինչը պայմանավորված է ամերիկյան դոլարի փոխանակային կուրսի անկմամբ, նաև գնաճի սպասումներով: Նշենք, որ Նյու-Յորքի NYMEX բորսայում արծաթի գինը միայն մայիս ամսվա ընթացքում աճել է ավելի քան 26,6%-ով: Նույն ժամանակահատվածում գրանցվել է նաև ոսկու և պլատինի գների աճ:
Նշենք, որ արծաթը լայն կիրառություն ունի արդյունաբերության մեջ, այն օգտագործվում է նաև բժշկության, արևային էներգետիկայի բնագավառներում, ինչպես նաև արծաթը ներդրողների համար հանդիսանում է խնայողության միջոց: