SMITH & WESSON-Ը ՄՏԱԴԻՐ Է ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ԻՐ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Հրազեն արտադրող ԱՄՆ առաջատար Smith & Wesson Holding Corp ընկերությունը մտադիր է առաջիկա 3-5 տարիների ընթացքում կրկնապատկել իր վաճառքի ծավալները: Այս մասին նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ, որտեղ ասվում է, որ ընկերության վաճառքի ծավալների կանխատեսվող աճը մեծապես պայմանավորված է անվտանգության համակարգերի Universal Safety Response Inc (USR) մատակարարի նախնական պատվերներով:
157-ամյա պատմություն ունեցող S&W ընկերության հիմնական մրցակիցներ են համարվում Sturm Ruger & Co Inc և Glock Inc ընկերությունները:
Նշենք, որ ներկայումս Smith & Wesson ընկերությունը տարեկան վաճառում է միջինը 330 մլն զենք ամբողջ աշխարհում: