SMITH & WESSON ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 12.6 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Smith & Wesson Holding Corp.(S&W) հրազեն արտադրող ԱՄՆ առաջատար ընկերությունը հրապարակել է ընթացիկ ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության շահույթն աճել է 10 մլն դոլարով և կազմել 12.6 մլն դոլար, իսկ հասույթն այդ նույն եռամսյակում աճել է 23.7 մլն դոլարով և կազմել 102.2 մլն դոլար:
Նշենք, որ 2008-09 ֆինանսական տարվա արդյունքներով ընկերության զուտ վնասը կազմել է 64.207 միլիոն դոլար, իսկ հասույթն աճել է 13%-ով և կազմել 334.95 միլիոն դոլար: