
SONY-Ն ՎԱՃԱՌՈՒՄ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԻՐ ԱՄԵՆԱՄԵԾ ԳՈՐԾԱՐԱՆԸ
Ճապոնական Sony Corp. ընկերությունը հրապարակել է հեռուստացույցների արտադրությամբ Հյուսիսային Ամերիկայում իր ամենամեծ գործարանի վաճառման մտադրության մասին: Ընկերությունն այս կերպ ցանկանում է ֆինանսական կորուստների կրճատման նպատակով նվազեցնել ընկերության ծախսերը: Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ նախնական պայմանավորվածության համաձայն ընկերությունը կվաճառի իրեն պատկանող Sony Baja California գործարանի բաժնետոմսերի 90%-ը:
Նշենք նաև, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում պահանջարկի կրճատմամբ պայմանավորված Sony ընկերությունը նախորդ ֆինանսական տարվա ընթացքում կրել է ավելի քան 1 մլրդ դոլարի վնաս: Հաշվետու տարվա ընթացքում ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 27%-ով: