SONY ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ճապոնական Sony Corp ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընկերության կրած վնասը 2008-2009 ֆինանսական տարվա ընթացքում կազմել է մոտ 1 մլրդ դոլար, իսկ ընկերության վաճառքի ծավալները նախորդ ֆինանսական տարվա համեմատությամբ կրճատվել են 13%-ով: Ընկերությունը հիմնական ֆինանսական ցուցանիշների անկումը բացատրում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում ազգային արժութի փոխարժեքի անկայունությամբ և իրականացված անհրաժեշտ վերակառուցման ծրագրերով: Sony ընկերությունը կանխատեսել է ընկերության ծախսերի աճ նաև ընթացիկ ֆինանսական տարում: